| ||||||||
Ս․թ․ հուլիսի 16-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) կազմակերպել էր սեմինար ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) և ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (ՌՖԷԻ) հետ համատեղ, որի ընթացքում քննարկվեցին ինստիտուտների ներկայիս կարգավիճակը, գործունեության հիմնական ուղղությունները և արդյունքները, ինչպես նաև մի շարք գիտակազմակերպական հարցեր՝ նպատակ հետապնդելով փոխադարձ ծանոթանալ յուրաքանչյուր ինստիտուտի գիտական գործունեությանը, խթանել միջճյուղային հետազոտությունները, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցությունները։ Այցի ավարտին մասնակիցները հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։ |