ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 22-ի նիստում ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Վլադիմիր Սահակյանին:
Վլադիմիր Սահակյանը ծնվել է 1952թ-ին` Ադրբեջանի Գյանջա քաղաքում:
Վլադիմիր Սահակյանի գիտական հետաքրքրվածության ոլորտն ընդգրկում է համակարգչային ցանցերի ճարտարապետությունը, բաշխված տվյալների բազաները, վիճակագրական մեթոդները, զանգվածային համակարգերը և հերթերի տեսությունը, զուգահեռ ծրագրավորումը:
Վլադիմիր Սահակյանը 2 ուսումնամեթոդական ձեռնարկի, 75 գիտական, գիատեխնիկական և գիտամեթոդական հոդվածների հեղինակ է: Ղեկավարել է 11 թեկնածուական ատենախոսություն:
2004թ. արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի «Տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում»: 2013թ-ին ստացել է «Անանիյա Շիրակացու» մեդալ:
Վլադիմիր Սահակյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը մասնակցել է 20–ից ավելի միջազգային նախագծերի, այդ թվում`
• European Commission Horizon2020 Programme, VI-SEEM
• EaPConnect (Eastern Partnership Connect)
• European Commission Horizon2020 Programme, GEANT2020
• European Commission 7th Framework Programme, GN3+
• Black Sea Economic Cooperation, Experimental Deployment of an Integrated Grid and Cloud Enabled Environment in BSEC Countries on the Base of g-Eclipse
• European Commission 7th Framework Programme, INARMERA-ICT
• European Commission 7th Framework Programme, EGI-InSPIRE
• European Commission 7th Framework Programme, High-Performance Computing Infrastructure for South East Europe’s Research Communities
• European Commission 7th Framework Programme, South East European GRID eInfrastructure for Regional eScience
• ISTC (International Scientific Technology Center) Projects: Armcluster, ArmGrid, Armenian-Georgian Grid:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
22.03.2017թ.