Նորություններ
06/05/2020
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ձեռք են բերել Հայաստանի համար եզակի էլեկտրոնային մանրադիտակ

    ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ձեռք են բերել Հայաստանի համար եզակի էլեկտրոնային մանրադիտակ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԳԱԱ  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ձեռք են բերել Հայաստանի համար եզակի «JEOL-JCM-7000 NeoScope» մոդելի տեսածրող էլեկտրոնային մանրադիտակ: Այն հնարավորություն կտա գիտնականներին շրջակա միջավայր, նյութագիտություն, բրուտագործություն, նանոտեխնալոգիա, երկրաբանություն, սննդագիտություն և այլ ոլորտներում իրականացնելիք  հետազոտությունները հասցնել նոր որակի: JEOL-JCM-7000 NeoScope մանրադիտակի շնորհիվ հնարավոր է մեծացնել նմուշի պատկերը 100000 անգամ, որոշել մասնիկների չափերը: Մանրադիտակը հնարավորություն ունի միաժամանակ որոշելու նմուշում առկա 40 տարրի պարունակություն և ստանալու ընտրված հատվածի առանձին տարրերի պարունակությունների բաշխման քարտեզներ։
    Շրջակա միջավայրին և երկրաքիմային վերաբերող ուսումնասիրություններում մանրադիտակը հնարավորություն է տալիս նմուշներում իրականացնելու տարրերի որակական և քանակական վերլուծություն։ Մանրադիտակը կարող է հիանալի գործիք լինել սննդագետների համար սննդի որակի գնահատման և մթերքների արտադրման գործընթացում: Կենսաբժշկական հետազոտություններում մանրադիտակը հնարավորություն է տալիս՝ ուսումնասիրելու դեղորայքի, գեղարար նյութերի քիմիական բաղադրությունը, դրանց համասեռությունը, ինչպես նաև նյութերի ազդեցությունը մաշկի վրա: Տեքստիլ արդյունաբերության մեջ այն հնարավորություն է տալիս բացահայտելու մանրաթելի քիմիական բաղադրությունը, կառուցվածքը, տեսակը, ամրությունը, առաձգականությունը։
Ձեռք է բերվել նաև նմուշը ոսկեպատող սարք, որը հնարավորություն է տալիս  հետազոտելու կենսաբանական նմուշներ։

20200506_2_1.jpg
    Սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից  համատեղ իրականացվող «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում: Դրանք կիրառվելու են միևնույն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ստեղծվող միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիայում: Բնապահպանության ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիան  ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է, որը էականորեն կբարելավելի հետբուհական կրթության որակի չափանիշները: Լաբորատորիան հասանելի կդարձնի ժամանակակից լաբորատորայի ենթակառուցվածքները և հնարավորություն կտա համալսարանների և արտաքին շահառուների միջև իրականացնելու տարբեր նախագծեր:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
06.05.2020թ.

20200506_2_2.jpg