Նորություններ
14/11/2019
Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին շնորհվել է 2019թ. հեղինակավոր Դեմիդովի մրցանակ

                                          Շնորհավորում ենք  Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին

   ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը  պարգևատրվել է գիտության զարգացման գործում ակնառու ներդրում ունեցող գիտնականների համար Ռուսաստանի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Դեմիդովի մրցանակին: Սա ևս մեկ անգամ փաստում է ակադեմիկոս Յու.Ց.Հովհաննիսյանի՝ համաշխարհային միջուկային ֆիզիկայի բնագավառում, նոր քիմիական տարրերի բացահայտման գործում նրա վիթխարի ներդրման լայն ճանաչման մասին: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ գիտական հանրությունը շնորհավորում է դափնեկիր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին՝ ցանկանալով նրան նոր բեղմնավոր ստեղծագործական հաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն: