Նորություններ
13/03/2017
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով

Սույն թվականի մարտի 16-ին և 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով:

Մարտի 16-ին տեղի կունենան ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական  գիտությունների, Ֆիզիկայի  և  աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների  բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս - քարտուղարները: Կքննարկվեն 2016թ-ի գործունեության արդյունքները և կներկայացվեն գիտական զեկուցումներ:

Մարտի 17-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2016 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:  ՀՀ  ԳԱԱ  2016թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար  թղթակից անդամ  Հրանտ Մաթևոսյանը:
Տարեկան ժողովում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գուրգեն Խաչատրյանը կներկայացնի "Ամպային հաշվարկների անվտանգության մարտահրավերները" գիտական զեկուցումը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
13.03.2017թ.