Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահությունում ընդունեց Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Բաի Չուն Լիի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկեցին համագործակցության խորացման, կադրերի փոխանակման հարցեր, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Վերջում կողմերը փոխանակեցին հուշանվերներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
22.10.2018թ.