Նորություններ
27/09/2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այցելեց ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

    Սեպտեմբերի 25–ին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանըայցելեց ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ։ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման  պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը ներկայացրեցին  ինստիտուտում գիտական և կրթական ծրագրերիիրականացման  ընթացքը, հաշվողական ռեսուրսների օգտագործման ծրագրերը,գիտատեխնիկական համագործակցության արդյունքները նախարարությունների, համալսարանների  և միջազգային կազմակերպությունների հետ։  Քննարկվեցին գիտության համար  կադրերի պատրաստման արդյունավետության հարցերը։
    Կարևորվեց Ինֆորմատիկայի և ավտոմատացման  պրոբլեմների ինստիտուտի կողմից մշակված ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծման նախագիծը և այդ ուղղությամբ համագործակցությունը Թուլուզի ( Ֆրանսիա) համալսարանների հետ:
Հանդիպմանը մասնակցեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

20180927_1.jpg
27.09.2018թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն