Նորություններ
13/06/2018
ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց Անուշավան Զաքարյանը

    Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանին: Հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:Անուշավան Զաքարյանի հիմնական աշխատանքները նվիրված են 20-րդ դարասկզբի հայ իրականության առավել քիչ ուսումնասիրված հիմնախնդիրների, ռուս-հայ գրական, պատմամշակութային փոխհարաբերությունների լուսաբանմանը:

20180613_3ANZ.jpg
    Անուշավան Զաքարյանը դասավանդել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում, «Գալիք», «Գլաձոր», Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական համալսարանում:  Նա ավելի քան 180 գիտական աշխատության, այդ թվում` 17  մենագրության և  ժողովածուի հեղինակ է:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
13.06.2018թ.