Նորություններ
25/04/2018
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր քաղաքացիական հասարակությունը շարունակում է պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի կայացման: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, լինելով հանրության մասը, կոչ է անում բոլոր կողմերին խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով իրավական դաշտում, զերծ մնալ հնարավոր բախումներից` ապահովելու քաղաքացիների անվտանգությունը և երկրի կայունությունն ու հեղինակությունը:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
25.04.2018թ.