Նորություններ
01/11/2017
Երևանում կանցկացվի «Կենսաքիմիայի անցյալը, ներկան ու ապագան» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը

   Նոյեմբերի 2-ին` ժամը 10:00-ին, Երևանի «Իբիս» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5) կմեկնարկի «Կենսաքիմիայի անցյալը, ներկան ու ապագան» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը` նվիրված ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի 110-ամյա հոբելյանին: Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ Հայաստանից, Լեհաստանից, Բելառուսիայից, Ուկրաինայից:
   Գիտաժողովի ընթացքում կցուցադրվի դոկումենտալ ֆիլմ` նվիրված ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանին:
   Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ-ի Գիտության զարգացման հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի, Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի աջակցությամբ:
   Գիտաժողովը կշարունակվի նոյեմբերի 3-ին:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   01.11.2017թ.