Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. նոյեմբերի 10-ը հոդվածներն ուղարկել inslang@sci.am էլփոստին։ Հոդվածները կտեղադրվեն ինստիտուտի կայք` http://language.sci.am՝ «Գիտաժողովներ» բաժնում։ Կայքում կտեղադրվեն նաև ընթերցողների հարցերը և հեղինակների պատասխանները, ինչպես նաև արված դիտարկումները։ Հոդվածները կհրատարակվեն առանձին գրքով։ Հետագա տեղեկություններին կարելի է ծանոթանալ ինստիտուտի կայքէջում` http://language.sci.am:
Գրիգոր Ղափանցյանի 130-ամյակի նվիրված առցանց գիտաժողովի նյութերի ժողովածուի տեքստերի հեղինակներին.
Հոդվածը պետք է ուղարկել inslang@sci.am էլփոստին` կից (File Attachment)։ Ներկայացնելու վերջին ժամկետը՝ 2017 թ. նոյեմբերի 10-ը:
- Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածը` 8-10 էջ. ամփոփումը` մինչև 15 տող` ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խորագիրը, լուսանցքը՝ 3 սմ բոլոր կողմերից, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,25 սմ:
- Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ անգլերեն, ռուսերեն), անգլերեն (ամփոփում՝ հայերեն, ռուսերեն):
- Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ռուսերեն), ամփոփման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ռուսերեն):
- Հերթականությունը` ա) հեղինակի ազգանուն, անուն, փակագծերում` երկիր և աշխատավայր, բ) խորագիր, գ) տեքստ, դ) ամփոփում.
հոդվածի վերջում գրականության ցանկ չկցել:
- Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
- Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն`12 մուգ, երկիր, աշխատավայր`12 ոչ մուգ, խորագիր`12 մուգ, գլխատառ, ենթախորագրեր`12 մուգ, տեքստ`12 ոչ մուգ, ամփոփում`12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղումներ`10 մուգ (հեղինակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մատենագրական տվյալներ):
- Տողերի միջև հեռավորությունը` 1,15:
|