|
Անդամակցություն՝ | ակադեմիկոս |
Կրթություն
Սովորել է Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ին-տում (1911–1914), ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանում (1915–1917): Բ.գ.դ.՝ honoris causa (1942), պրոֆ. (1935): ակադ. (1965): Պաշտոններ
«Կարմիր բանակ» թերթի խմբագիր (1920): Երևանի արական գիմնազիայի ուսուցիչ (1920): ԵՊՀ-ի հիմնադիր դասախոսներից (1920, 1921–1925), պրոֆ. (1935–1937): Դասավանդել է նաև Երևանի ռուսական մանկավարժական ին-տում (1946–1948): Էջմիածնի մշակութային-պատմական ին-տի նախագահ (1921), ՀԽՍՀ գիտությունների ին-տի գիտքարտուղար (1930-1931), ՀԽՍՀ նյութական մշակույթի պատմության ին-տի գիտքարտուղար (1932–1934), ապա՝ պատմության և գրականության ին-տի բաժնի վարիչ (1935–1937): ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ին-տի ավ. գիտաշխատող (1944–1948): Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962): Ենթարկվել է հալածանքների (1937–1944): Կ.Մելիք-Օհանջանյանի անվամբ է կոչվում ՀՀ Սյունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցը: |