Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Ավետիսյան Հրանտ Ալեքսանի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ Մեծ Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր)
Ծննդյան ամսաթիվ՝ 10/03/1927
Մահվան ամսաթիվ՝ 09/10/2004
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ -ը (1949): Պ.գ.դ. (1967), պրոֆ. (1991), ակադ. (1996, թղթ. անդ.՝ 1986)

Պաշտոններ

Կատարել է կուսակցական ղեկավար աշխատանքներ (1949–1954): ՀՀ ԳԱԱ կադրերի և ասպիրանտուրայի բաժնի պետ (1954–1957), նախագահության գիտքարտուղար (1957–1971), կոորդինացիոն խորհրդի նախագահի տեղակալ (1964–1967), գիտական կադրերի պատրաստման խորհրդի նախագահ (1967–1971), գլխ. գիտքարտուղարի տեղակալ (1971–1979), պատմության ին-տի տնօրեն (1979–2002): Պատմության ին-տի պատվ. տնօրեն (2002-2004), խմբի ղեկավար (1992-2004), հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադ.-քարտուղար (2002-2004): Դասավանդում է ԵՊՀ-ում (1980-2004):

Պարգևներ

ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր (1971): Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով: