Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Մալխասյանց Ստեփան Սերգեյի
Մասնագիտացում՝ Բանասիրություն
Ծննդավայր՝ Ախալցխա
Ծննդյան ամսաթիվ՝ 25/10/1875
Մահվան ամսաթիվ՝ 21/07/1947
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Ս.Պետերբուրգի համալսարանը (1889): Բ.գ.դ.՝ honoris causa (1942), ակադ. (1943):

Պաշտոններ

Դասավանդել է Ախալցխայի Կարապետյան արական և Եղիսաբեթյան օրիորդաց վարժարաններում (1889–1890), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1890–1910, 1903–1906՝ տեսուչ) և քիմիական ու մանկավարժական տեխնիկումներում (1922–1925): Թիֆլիսի հայ օրիորդաց Մարիամյան–Հովնանյան ուսումնարանի (1910–1914) և Գայանյան օրիորդաց դպրոցի (1917–1919), Ախալցխայի իգական գիմնազիայի (1920–1921) տեսուչ և ուսուցիչ, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տնօրեն և դասախոս (1914–1915), ԵՊՀ-ի (Ալեքսանդրապոլում) հիմնադիր դոցենտ (1919–1920, կարդացել է առաջին հանդիսավոր դասախոսությունը):

Պարգևներ

ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր (1946): Պարգևատրվել է Լենինի շքանշանով: