Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Ղափանցյան Գրիգոր Այվազի
Մասնագիտացում՝ Լեզվաբանություն
Ծննդավայր՝ Աշտարակ
Ծննդյան ամսաթիվ՝ 17/02/1887
Մահվան ամսաթիվ՝ 03/05/1957
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Ս.Պետերբուրգի համալսարանը (1913): Բ.գ.դ.՝ honoris causa (1942), պրոֆ. (1930), ակադ. (1943):

Պաշտոններ

Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1913–1917) և Երևանի գիմնազիայում (1917–1919): ԵՊՀ-ի հիմնադիր դասախոսներից (1920–1930), պրոֆ. (1930–1957), ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ (1927-1957): ՀՀԳԱԱ նախագահության անդամ, հաս. գիտ. բաժանմունքի ակադ.-քարտուղար (1943–1949), լեզվի ին-տի ավ. գիտաշխատող (1944–1946), տնօրեն (1950–1956):

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942): Գ.Ղափանցյանի անունով է կոչվում Աշտարակի թիվ 2 միջնակարգ դպրոցը (1961):