Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Ղարիբջանյան Գևորգ Բագրատի
Մասնագիտացում՝ Նոր և նորագույն պատմություն
Ծննդավայր՝ Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)
Ծննդյան ամսաթիվ՝ 05/05/1920
Մահվան ամսաթիվ՝ 28/12/1999
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1941): Պ. գ. դ. (1956), պրոֆ. (1957), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1965):

Պաշտոններ

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–1945): Կատարել է կոմերիտական (1948–1950) և կուսակցական (1954–1968) ղեկավար աշխատանքներ: ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի բաժնի վարիչ (1951–1954), տնօրեն (1968–1977): ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադ.-քարտուղար (1977–1982), պատմության ին-տի բաժնի վարիչ (1982–1985), գիտական տեղեկատվության կենտրոնի տնօրեն (1985–1999): Դասավանդել է ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում (1948–1999):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ԽՍՀՄ ԳՄ անդամ (1974):

Պարգևներ

ՀՀ ԳԱԱ Ս.Շահումյանի անվ. մրցանակի դափնեկիր (1979): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2), Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշաններով, Խ.Աբովյանի, Ս.Վավիլովի անվ. մեդալներով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968):