Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Ղանալանյան Արամ Տիգրանի
Մասնագիտացում՝ Գրականություն
Ծննդավայր՝ Ախալցխա
Ծննդյան ամսաթիվ՝ 12/02/1909
Մահվան ամսաթիվ՝ 09/06/1983
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1931): Բ.գ.դ. (1970), դոց. (1943), ակադ. (1977, թղթ. անդ.՝ 1965):

Պաշտոններ

Երևանի թիվ 5 երեկոյան դպրոցի ուսուցիչ (1931–1933): ՀԽՍՀ նյութական մշակույթի պատմության (1932–1934), ապա՝ մշակույթի պատմության (1934–1935), պատմության և գրականության (1935–1938) ին-տի գիտաշխատող, ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ին-տի բաժնի վարիչ (1938–1939), ավ. գիտաշխատող (1941–1943): ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ. գրականության ին-տի բաժնի վարիչ (1943–1960), ավ. գիտաշխատող (1960–1983): Դասավանդել է ԵՊՀ-ում (1937–1941), Խ. Աբովյանի անվ. հայկ. (1934–1951) և հեռակա (1936–1948) մանկավարժական ին-տներում:

Պարգևներ

Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967):