Անդամներ / Պատվավոր անդամներ
Փաթափության Արտեմ
Մասնագիտացում՝ Մոլեկուլային կենսաբանություն, բժշկագիտություն
Ծննդավայր՝ ք․Բեյրութ (Լիբանան)
Ծննդյան ամսաթիվ՝ 30/11/1966
Անդամակցություն՝ պատվավոր անդամ
Ընտրման ամսաթիվ՝ 09.06.2022
Կրթություն

Սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, սակայն Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ (1975թ.),  որտեղ ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը (1990թ.): Կրթությունը շարունակել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում և արժանացել Կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճանի (1996թ.): Պատվավոր անդամ (09.06.2022թ.):

Պաշտոններ

2000թ.-ին աշխատանքի է անցել Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքի Նովարտիս հետազոտական ֆոնդի Գենոմիկայի ինստիտուտում, 2002-2005թ. նշանակվել է նույն կազմակերպության Նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, 2006-2014թ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 2005թ.-ից դասավանդել է Դորիսի նյարդաբանության կենտրոնում։

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ (2016թ.-ից)։

Պարգևներ

Պարգևատրվել է Young Investigator Award մրցանակով՝ նյարդաբանության մեջ իր ուրույն խոսքն ասելու համար (2006թ.), Սպենսերի մրցանակով (2017թ.), Ռոզենստիլի մրցանակով՝ հիմնարար բժշկական հետազոտություններում ակնառու արդյունքների հասնելու համար (2019թ.): Արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի/բժշկության ոլորտում (2021թ.)։

Այլ տվյալներ

2014թ. -ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։ Մասնագիտացել է զգայական փոխակերպման՝ ջերմաստիճանի, մեխանիկական ուժի և բջիջների ավելացված ծավալի միջոցով ակտիվացված նոր իոնային կանալների և ընկալիչների (ռեցեպտորների) բացահայտման ոլորտում։