Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Համբարձումյան Սերգեյ Ալեքսանդրի
Մասնագիտացում՝ Մեխանիկա
Ծննդավայր՝ Ալեքսանդրապոլ (Գյումրի), Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝ 17/03/1922
Մահվան ամսաթիվ՝ 04/08/2018
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵրՊԻ-ը (1942): Տեխ. գ. դ. (1952), պրոֆ. (1953), ակադ. (1965, թղթ. անդ.` 1956)

Պաշտոններ

ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդատու (1991թ-ից), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1971թ-ից)

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ, Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Պենինսուլայի ինֆորմատիկայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ-ի ճարտարագետ մեխանիկոսների ընկերության անդամ, Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Ռուսաստանի կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Մեխանիկների ընկերության պատվավոր անդամ, ՀՀ մեխանիկոսների ընկերության անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան, Ս.Սահակ, Ս.Մեսրոպ, Յան Կամենսկու շքանշաններով, Ա. Ի. Վավիլովի անվ., «Խաղաղության մարտիկ», «Բարեկամություն», Երևանի պետ. համալսարանի, Մոնպելեի համալսարանի, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեծ արծաթե և մեծ ոսկե մեդալներով, «Համագործակցության Աստղ» միջպետական մրցանակ (2016), «Եվրոպական գիտական և արդյունաբերական պալատի» ոսկե մեդալ և դիպլոմ(2016)

Այլ տվյալներ

ՀԽՍՀ ԳԱ մեխ. և մաթ. (1971-ից՝ մեխանիկայի) ին-տի տնօրեն (1959-1977), ՀԽՍՀ ԳԱ ՖՏԳՄԲ-ի ակադ.-քարտուղար (1971-1974), նախագահության անդամ (1971), ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ (1974-1977), ԵՊՀ-ի ռեկտոր (1977- 1991)