Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Իսահակյան Ավետիք Սահակի
Մասնագիտացում՝ Գրականություն
Ծննդավայր՝ Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)
Ծննդյան ամսաթիվ՝ 07/10/1875
Մահվան ամսաթիվ՝ 17/10/1957
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ուսանել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1889-1892), Լայպցիգի համալսարանում (1893-1995), ակադ. (1943):

Պաշտոններ

Քաղաքական հանգամանքների բերումով ապրել և ստեղծագործել է արտասահմանում (1911–1926, 1930–1936): Հայաստանի ԳՄ նախագահ (1946–1957):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ԽՍՀՄ ԳՄ անդամ (1936):

Պարգևներ

ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր (1946): Պարգևատրվել է Լենինի (2) շքանշանով:

Այլ տվյալներ

Ա.Իսահակյանի անվամբ են կոչվում նախկին Ղազարապատ գյուղը (1945), Երևանի և Գյումրիի կենտրոնական գրադարանները (1950), Երևանի թիվ 16, Գյումրիի թիվ 26 միջնակարգ դպրոցները (1945) և այլ դպրոցներ Վանաձորում, Գավառում, Հրազդանում, Ստեփանակերտում, Թբիլիսիում, Հայաստանի և Վրաստանի մի շարք գյուղերում: Երևանում (1963) և Գյումրիում (1975) գործում են նրա տուն-թանգարանները: Նրա անվամբ սահմանվել է Հայաստանի ԳՄ գրական մրցանակ պոեզիայի բնագավառում (1975):