Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Իոսիֆյան Անդրոնիկ Ղևոնդի
Մասնագիտացում՝ Էլեկտրատեխնիկա
Ծննդավայր՝ գ. Ծմակահող (ԼՂՀ)
Ծննդյան ամսաթիվ՝ 21/07/1905
Մահվան ամսաթիվ՝ 13/04/1993
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ին-տը (1930): Տեխ.գ.դ. (1941), ակադ. (1950, թղթ. անդ.՝ 1946):

Պաշտոններ

Էլեկտրամեխանիկայի ՀԳՀԻ-ի տնօրեն (1941-1975), գիտական ղեկ. (1975-1993), «Մետեոր» օդերևութաբանական արբանյակների գլխ. կոնստրուկտոր: ԽՍՀՄ ԳԱ տիեզերական էլեկտրառադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի գիտական խորհրդի նախագահ, ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ, նախագահության անդամ (1950-1955, 1971-1975, 1981-1986):

Պարգևներ

Լենինյան (1970) և ԽՍՀՄ պետ. (1951, 1979) մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Լենինի (4), Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1961):

Այլ տվյալներ

ՀԽՍՀ (1962) և ԽՍՀՄ (1965) գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ: