Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Զորյան Ստեփան Եղիայի
Մասնագիտացում՝ Գրականություն
Ծննդավայր՝ Մեծ Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր)
Ծննդյան ամսաթիվ՝ 03/09/1889
Մահվան ամսաթիվ՝ 14/10/1967
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը (1904), ակադ. (1965):

Պաշտոններ

Պաշտոնավարել է Թիֆլիսի «Սուրհանդակ» (1909–1911) և «Մշակ» (1912–1919) թերթերում, «Հայաստանի կոոպերացիա» (1919–1920) ամսագրում, դասավանդել Մեծ Ղարաքիլիսայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներում (1921): ՀԽՍՀ լուսժողկոմատի պետ. հրատարակչության գլխ. խմբագիր (1922–1925) և կոլեգիայի քարտուղար (1925–1927), Հայ աշխատավորական ԳՄ քարտուղար (1927–1929), «Հայ կինոյի» գրական խորհրդատու (1930–1934), Հայաստանի ԳՄ վարչության քարտուղար (1950–1954), ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գրականության, արվեստի և ճարտարապետության պետ. մրցանակների հանձնաժողովի նախագահ (1965–1967):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ԽՍՀՄ ԳՄ անդամ (1934):

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշաններով:

Այլ տվյալներ

Ս.Զորյանի անունով են կոչվում Երևանի թիվ 56 և Վանաձորի թիվ 22 (1969) միջնակարգ դպրոցները: Վանաձորում գործում է նրա տուն-թանգարանը (1988): Նրա անունով սահմանվել է մանկապատանեկան ստեղծագործությունների ամենամյա գրական մրցանակ (1983):