Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Զարյան Ռուբեն Վարոսի
Մասնագիտացում՝ Արվեստագիտություն
Ծննդավայր՝ Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)
Ծննդյան ամսաթիվ՝ 01/09/1909
Մահվան ամսաթիվ՝ 02/02/1994
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ -ը (1936): Արվ. դ. (1963), պրոֆ. (1964), ակադ. (1986, թղթ. անդ.՝ 1974):

Պաշտոններ

Հայպետհրատի բաժնի վարիչ (1938–1947), «Սովետական գրականություն» ամսագրի պատ. խմբագիր (1941–1943), Երևանի գեղարվեստաթատերական ին-տի դասախոս (1948–1950), դոց. (1950–1964), պրոֆ. (1964–1990), թատրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ (1950–1958), ՀՀ ԳԱԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի վարիչ (1953–1958), արվեստի ին-տի տնօրեն (1958–1987), տնօրինության խորհրդատու (1987–1994), շեքսպիրագիտության կենտրոնի հիմնադիր և ղեկավար (1966–1994): ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գրականության, արվեստի և ճարտարապետության պետ. մրցանակների հանձնաժողովի նախագահ (1974–1981):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթ. անդ. (1981), գերմանական շեքսպիրյան ընկերության (1970), ԽՍՀՄ ԳՄ (1936) անդամ:

Պարգևներ

ՀԽՍՀ պետ. մրցանակի դափնեկիր (1981): Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության և Պատվո նշան շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961):