Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Երեմյան Սուրեն Տիգրանի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ Թիֆլիս
Ծննդյան ամսաթիվ՝ 11/04/1908
Մահվան ամսաթիվ՝ 17/12/1992
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1936): Պ.գ.դ. (1953), պրոֆ. (1955), ակադ. (1963, թղթ. անդ. ՝ 1953):

Պաշտոններ

ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ին-տի ավ. գիտաշխատող (1938–1941), ԽՍՀՄ ԳԱ հայկ. մասնաճյուղի պատմության և նյութական մշակույթի ին-տի գիտքարտուղար, տնօրենի պաշտոնակատար (1941–1942), ավ. գիտաշխատող (1942–1943), ՀՀ ԳԱԱ պատմության ին-տի ավ. գիտաշխատող (1943–1945), բաժնի վարիչ (1945–1991), տնօրեն (1953–1959), տնօրինության խորհրդական (1991–1992), նախագահության անդամ, հաս. գիտ. բաժանմունքի ակադ.-քարտուղար (1965–1968): Դասավանդել է Լենինգրադի պետ. համալսարանում (1935–1941), ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում (1941–1956):

Պարգևներ

ՀԽՍՀ պետ. մրցանակի դափնեկիր (1985): Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):