Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Եղիազարով Իվան Վասիլի
Մասնագիտացում՝ Հիդրոէներգետիկա
Ծննդավայր՝ Թիֆլիս
Ծննդյան ամսաթիվ՝ 06/01/1893
Մահվան ամսաթիվ՝ 10/06/1971
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Ս. Պետերբուրգի էլեկտրատեխնիկական ին-տը (1916): Տեխ.գ.դ., պրոֆ. (1935), ակադ. (1943):

Պաշտոններ

Ս. Պետերբուրգի էլեկտրատեխնիկական ին-տի պրոֆ. (1922-1951), ՀԽՍՀ ԳԱ ջրաէներգետիկական ին-տի տնօրեն և լաբ.-ի վարիչ (1944-1957), ԵրՊԻ-ի ամբիոնի վարիչ (1943-1971):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Հիդրավլիկ հետազոտությունների միջազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ, Թուլուզի ակադեմիայի (Ֆրանսիա) թղթ. անդամ, Բուդապեշտի համալսարանի պատվավոր դոկտոր:

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Այլ տվյալներ

Մասնակցել է ԳՈԷԼՌՈ-ի պլանի կազման աշխատանքներին: Եղել է Դնեպրյան ՀԷԿ-ի նախագծի կառավարման փորձագետ, մասնակցել է Վոլխովի ու Ջորագետի ՀՔԿ-երի նախագծմանը: