Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Դավթյան Վահագն Արմենակի
Մասնագիտացում՝ Գրականություն
Ծննդավայր՝ Արաբկիր
Ծննդյան ամսաթիվ՝ 15/08/1922
Մահվան ամսաթիվ՝ 21/02/1996
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1948), ակադ. (1996, թղթ. անդ.՝ 1986):

Պաշտոններ

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1940–1942): «Ավանգարդ» թերթի գրական աշխատող, բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ (1945–1954), «Գրական թերթի» խմբագրի տեղակալ (1954–1959), խմբագիր (1962–1965), «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագիր (1965–1967), «Սովետական (ապա՝ Վերածնված) Հայաստան» ամսագրի գլխ.խմբագիր (1981–1990): Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ (1968–1981): Հայաստանի ԳՄ նախագահ (1990–1994):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ԽՍՀՄ ԳՄ անդամ (1959):

Պարգևներ

ՀԽՍՀ պետ. (1977, 1985), Ե.Չարենցի անվ. (1979) մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի, Պատվո նշան շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971):