Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Բունիաթյան Հրաչյա Խաչատուրի
Մասնագիտացում՝ Կենսաքիմիա
Ծննդավայր՝ Նոր-Բայազետ (այժմ՝ Գավառ)
Ծննդյան ամսաթիվ՝ 01/05/1907
Մահվան ամսաթիվ՝ 19/03/1981
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1930): Կ.գ.դ., պրոֆ. (1939), ակադ. (1943):

Պաշտոններ

Երևանի բժշկական ին-տի ամբիոնի վարիչ (1937-1960), ԵՊՀ-ի ռեկտոր (1942-1946), ՀԽՍՀ ԳԱ բիոքիմ. ին-տի տնօրեն (1961-1981), ՀԽՍՀ ԳԱ կենս. գիտ. բաժանմունքի ակադ.-քարտուղար (1947-1957), ակադ.-քարտուղար (1958-1961), փոխպրեզիդենտ (1961-1967), նախագահության անդամ (1964-1981):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Գերմանիայի Լեոպոլդինի անվ. բնագետների ակադեմիայի անդամ:

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավաոր գործիչ (1940): Հ. Բունիաթյանի անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ին-տը (1989):