Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Բաբայան Արաքսի Թովմասի
Մասնագիտացում՝ Օրգանական քիմիա
Ծննդավայր՝ Երևան
Ծննդյան ամսաթիվ՝ 05/05/1906
Մահվան ամսաթիվ՝ 13/02/1993
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1929) և ԵրՊԻ-ը (1937): Ք. գ. դ., պրոֆ. (1945), ակադ. (1968, թղթ. անդ.` 1956):

Պաշտոններ

Երևանի Անդրֆեդերացիայի անվ. անասնաբուժական ին-տի ամբիոնի վարիչ (1942-1955), Երևանի բժշկ. ին-տի պրոֆ. (1946-1947): ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիական ին-տի (1957-ից` ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ին-տ) գիտական գծով փոխտնօրեն (1949-1953), օրգանական քիմիայի բաժնի վարիչ (1955-1957), ամինամիացությունների լաբ. վարիչ (1957-1993):

Պարգևներ

Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության, Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):