Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Առաքելյան Արտաշես Արկադիի
Մասնագիտացում՝ Տնտեսագիտություն
Ծննդավայր՝ Շուշի
Ծննդյան ամսաթիվ՝ 28/04/1909
Մահվան ամսաթիվ՝ 10/11/1993
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Բաքվի ժող.տնտեսության ին-տը (1932): Տնտ.գ.դ. (1954), պրոֆ. (1955), ակադ. (1960):

Պաշտոններ

ԼՂԻՄ մարզպլանի նախագահի տեղակալ (1932–1933), ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ին-տի ավագ գիտաշխատող (1936–1941, 1945–1960), ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ին-տի տնօրեն (1960–1987), տնօրինության խորհրդատու (1987–1992): Դասավանդել է Մոսկվայի Պլեխանովի անվ. ժող. տնտեսության (1935–1937) և միջազգային հարաբերությունների (1945–60) ին-տներում, ԵՊՀ-ում և Երևանի ժող. տնտեսության ին-տում:

Պարգևներ

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի I և II աստիճանների, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով:

Հիմնական հրապարակումներ

Հեղինակ է տնտեսագիտական դասագրքերի և ձեռնարկների

Այլ տվյալներ

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–1945): ՀԽՍՀ գիտ. վաստակավոր գործիչ (1970)