Անդամներ / Պատվավոր անդամներ
Գարեգին Բ (Ներսիսյան Կտրիճ)
Մասնագիտացում՝ Հայագիտություն
Ծննդավայր՝ գ.Ոսկեհատ (ՀՀ Արմավիրի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 21/08/1951
Անդամակցություն՝ պատվավոր անդամ
Կրթություն

Ավարտել է Մայր աթոռ Ս.Էջմիածնի հոգևոր ճեմարանը (1971): Ուսանել է Վիեննայի (Ավստրիա, 1972–-75), Բոննի (Գերմանիա, 1975-–79) համալսարաններում, Զագորսկի հոգևոր ակադեմիայում (Ռուսաստան, 1979): Եպիսկոպոս (1983), արքեպիսկոպոս (1992): Պատվավոր անդամ (2003)

Պաշտոններ

Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոս (1999-ից)

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ (2001), Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ (1975-79)

Պարգևներ

Պարգևատրվել է Հորդանանի բարձրագույն Ա կարգի, «Բեթղեհեմ 2000», Ռումինիայի ազգային բարձրագույն՝ «Ռումինիայի աստղ», Ուկրաինայի Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի (2001), ՌԴ Բարեկամության (2006) շքանշաններով

Այլ տվյալներ

Դասավանդել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում (1971-72): Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական (1980-83), առաջնորդական փոխանորդ (1983-99), կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ (1998-99), Արցախի համալսարանի պատվավոր դոկտոր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայ բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի պատվ. անդամ