Անդամներ / Արտասահմանյան անդամներ
Չիլինգարով Արթուր Նիկոլայի
Մասնագիտացում՝ Աշխարհագրություն
Ծննդավայր՝ Լենինգրադ (այժմ՝ Ս.Պետերբուրգ)
Ծննդյան ամսաթիվ՝ 25/09/1939
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Լենինգրադի ծովակալ Ս.Մակարովի անվ. բարձրագույն ճարտարագիտական–ծովային ուսումնարանը (այժմ՝ պետ. ծովային ակադեմիա /ՊԾԱ/, 1963): Աշխ.գ.թ.: Արտաս. անդամ (2003):

Պաշտոններ

Աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ին-տի Տիկսի ավանի աստղադիտարանում (1963–65), վարել ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ջրօդերևութաբանության պետկոմում (1974–92): «Հյուսիսային բևեռ–19», «Հյուսիսային բևեռ –22» դրեյֆող (1969–71) և Անտարկտիդայի Բելլինսգաուզեն գիտական (1971–73) կայանների ղեկավար: ՌԴ Պետ. դումայի նախագահի տեղակալ (1994-ից):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Ռուսաստանի բնական ԳԱ թղթ.անդամ, ԱՄՆ հետազոտությունների միջազգային ակումբի, Մեծ Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերության անդամ: ՊԾԱ պատվ. պրոֆ. (2002):

Պարգևներ

Խորհրդային Միության հերոս (1985): ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր: Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով: