Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Քոթանյան Միքայել Խաչիկի
Մասնագիտացում՝ Տնտեսագիտություն, այդ թվում՝ արտադրական էկոնոմիկա և կազմակերպում
Ծննդավայր՝ գ. Իրինդ ( ՀՀ Արագածոտնի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 01/09/1927
Մահվան ամսաթիվ՝ 27/10/1999
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ը (1950): Տնտ.գ.դ. (1972), պրոֆ. (1978), ակադ. (1986, թղթ. անդ.՝ 1977):

Պաշտոններ

Դասախոսել է ՀԿԿ ԿԿ կուսակցական դպրոցում (1954–1958): ՀԿԿ ԿԿ դասախոս (1958–1960), բաժնի վարիչ (1983–1987), «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխ.խմբագիր (1960–1964): ՀՀԳԱԱ տնտեսագիտության ին-տի ավ. գիտաշխատող (1964–1965), բաժնի վարիչ (1965–1972), փոխտնօրեն (1972–1983), տնօրեն (1987–1999): Դասավանդել է Երևանի տարբեր բուհերում (1954–1979):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Տնտեսագետների միջազգային միության անդամ (Մոսկվա, 1992)

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով:

Այլ տվյալներ

Մ.Քոթանյանի անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ին-տը, ծննդավայրի միջնակարգ դպրոցը (1999):