Անդամներ / Վախճանված պատվավոր անդամներ
Գարեգին Ա (Նշան Հակոբի Սարգիսյան)
Մասնագիտացում՝ Հայագիտություն
Ծննդավայր՝ Քեսապ (Սիրիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 27/08/1932
Մահվան ամսաթիվ՝ 29/06/1999
Անդամակցություն՝ պատվավոր անդամ
Կրթություն

Ավարտել է Օքսֆորդի համալսարանը (1959): Վարդապետ (1955), եպիսկոպոս (1964), արքեպիսկոպոս (1973): Պատվավոր անդամ (1998)

Պաշտոններ

Կիլիկյան Աթոռի Սպահանի և Հարավային Իրանի (1971–73), Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի (1973–77) թեմերի առաջնորդ: Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս (1977–83), կաթողիկոս (1983–95)` Գարեգին Բ անունով: Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս՝ Գարեգին Ա անունով (1995–99)

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխնախագահ (1975-83), Մերձավոր արևելքի եկեղեցիների խորհրդի համանախագահ (1985-89), պատվ. նախագահ (1989-99): Հալլեի-Վիտենբերգի Մարտին Լութերի անվ. համալսարանի (Գերմանիա, 1998), աշխարհի այլ համալսարանների, կրոնական և գիտական հաստատությունների պատվ. դոկտոր

Այլ տվյալներ

Գարեգին Ա-ի անունով է կոչվում Մայր աթոռ Ս. Էջմիածնի Աստվածաբանական հայագիտական կենտրոնը (1999)