Անդամներ / Վախճանված արտասահմանյան անդամներ
Գարզու (Գառնիկ Զուլումյան)
Մասնագիտացում՝ Արվեստագիտություն
Ծննդավայր՝ Հալեպ (Սիրիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 01/01/1907
Մահվան ամսաթիվ՝ 12/08/2000
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Փարիզի ճարտարապետական ուսումնարանը (1928), հաճախել Գրանդ Շոմիեր ակադեմիան: Արտաս. անդամ (1990)

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ (1977):

Պարգևներ

Ֆրանսիայի Պատվո լեգիոնի սպա (1971), Արվեստների և գրականության պսակավոր (1958), Հոլմարկի (1943, 1951, 1955) և այլ մրցանակների, «Իլ դը Ֆրանս» (1954), Տոկիոյի միջազգային ցուցահանդեսի (1955), Բրյուգեի «Եվրոպա» (1958) մեծ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի, Վաստակի ազգային, Մայր աթոռ Ս.Էջմիածնի Ս.Գրիգոր Լուսավորիչ շքանշաններով:

Այլ տվյալներ

1925-ից բնակվել է Ֆրանսիայում: Վանսում (Ֆրանսիա) գործում է Գառզուի թանգարանը (1986-ից):