Անդամներ / Արտասահմանյան անդամներ
Սիմոնյան Սիմոն Հակոբի
Մասնագիտացում՝ Բժշկագիտություն
Ծննդավայր՝ Ամիոք (Մեծ Բրիտանիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 20/04/1932
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ, պատվավոր դոկտոր
Կրթություն

Ավարտել է Լոնդոնի (MD, 1957), Էդինբուրգի (FRCS, 1962), Օքսֆորդի (BA, 1964, MA, 1969), Հարվարդի (ՀՀ)(ScM, 1967) համալսարանները: Գ.դ.՝ իմունաբանության գծով (ՀՀ, 1969), ՀՀԳԱԱ պատվ. դոկտ. (1998), պրոֆ. (1978): Արտաս. անդամ (2000):

Պաշտոններ

Հահնեման համալսարանի պրոֆ. և հիվանդանոցի երիկամի պատվաստման գծով գլխ. վիրաբույժ (1978–87), Վաշինգտոնի Երակի ին-տի նախա¬գահ (1990-ից), Ջորջթաունի համալսարանի կլինիկական պրոֆ. (1995-ից), Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի և այլ համալսարանների, մի շարք բժշկական կենտրոնների visiting պրոֆ. (1977-ից): Լիմֆալոգիայի ամերիկյան (2001–03) և մի շարք այլ ընկերությունների նախագահ:

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Բազմաթիվ գիտական ու բժշկական կազմակերպությունների անդամ:

Պարգևներ

Օքսֆորդի համալսարանի St.Edmund Hall քոլեջի ականավոր շրջանավարտ (1997), Վաշինգտոնի ականավոր քաղաքացի (1976): Առողջապահության ազգային ին-տի (1968) և բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր:

Այլ տվյալներ

Բնակվում է ԱՄՆ-ում (1965-ից):