|
Անդամակցություն՝ | արտասահմանյան անդամ |
Կրթություն
Ավարտել է Բուդապեշտի Պ.Պազմանիի (այժմ՝ Լ.Էտվեշի) անվ. համալսարանը /ԲՀ/ (1945): Փ.դ.՝ կենսաբանության գծով (1945), MD (1986), պրոֆ. (1971): Արտաս. անդամ (1994): Պաշտոններ
ԲՀ կենսաքիմիայի (1945–1947), Վուդս Հոլի մկանի հետազոտության (Մասաչուսեթս, 1949–1950) ին-տների, Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջի (Նյու Յորք, 1950–1966) assistant պրոֆ., Նյու Յորքի համալսարանի բժշկական ին-տի հետազոտող պրոֆ. (1971-ից), Նյու Յորքի նյարդաքիմիայի և թմրամոլության նահանգային հետազոտական ին-տի (1963–1966) և Ն.Ս.Կլայնի անվ. հոգեբուժական հետազոտությունների նահանգային ին-տի նյարդաքիմիական կենտրոնի (1966-ից) տնօրեն: «Neurochemical Research» հանդեսի գլխ. խմբագիր (1975-ից): Այլ կազմակերպությունների անդամակցություն
Նյու Յորքի (1967), Հունգարիայի (1991) և այլ ԳԱ-ների անդամ, Սլովենիայի ԳԱ թղթ.անդամ (1989), Կենսաքիմիկոսների (1958), Ուղեղի հետազոտության (1966) և միջազգային այլ գիտական կազմակերպությունների անդամ: Այլ տվյալներ
Բնակվում է ԱՄՆ-ում (1949-ից): |