Անդամներ / Վախճանված արտասահմանյան անդամներ
Հովհաննիսյան Ռիչարդ (Տիգրան) Գասպարի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ Թուլարի (Կալիֆորնիա, ԱՄՆ)
Ծննդյան ամսաթիվ՝ 09/11/1932
Մահվան ամսաթիվ՝ 10/07/2023
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Կալիֆորնիայի պետ. համալսարանը (Բերկլի, B.A., 1954, M.A., 1958): Փ.դ.՝ պատմության գծով (Կալիֆորնիայի պետ. համալսարան, Լոս Անջելես /ԿՊՀԼԱ/ 1966), պրոֆ. (1969): Արտաս. անդամ (1990):

Պաշտոններ

ԿՊՀԼԱ դասախոս (1962–1969), պրոֆ. (1969-ից), հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և փ.դ. կոչումներ շնորհող ծրագրերի ղեկավար (1962-ից), հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ (1987-ից): Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիր նախագահ (1974, 1977, 1991–1992):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Գիտական և հասարակական մի շարք կազմակերպությունների անդամ: ԵՊՀ (1994) և Արցախի պետ. համալսարանի (1997) պատվ. դոկտ.:

Պարգևներ

»Գուգենհայմ» (1972) և այլ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Մայր աթոռ Ս.Էջմիածնի Ս.Սահակ-Ս.Մեսրոպ և այլ շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու մեդալով:

Այլ տվյալներ

Ռ.Հովհաննիսյանի անունով է կոչվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը (1993):