Անդամներ / Վախճանված արտասահմանյան անդամներ
Աղբաբյան Միհրան Սիրականի
Մասնագիտացում՝ Սեյսմաբանություն և սեյսմակայուն շինարարություն
Ծննդավայր՝ Կիպրոս
Ծննդյան ամսաթիվ՝ 09/12/1923
Մահվան ամսաթիվ՝ 14/02/2019
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը՝ ֆիզիկայի (1944), քաղաքաշինության (1947) գծով, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ին-տը /ԿՏԻ/ (MS, 1948) և Կալիֆորնիայի պետ. համալսարանը /ԿՊՀԲ/ (Բերկլի, 1951): Փ.դ.՝ կառուցվածքային ճարտարագիտության գծով (1951), պրոֆ. (1984): ՀՀ ԳԱԱ արտաս. անդամ (1998):

Պաշտոններ

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի emeritus պրոֆ. (1993-ից), Fred Champion պրոֆ., քաղաքաշինության բաժանմունքի նախագահ (1983–1993): Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիր (1991), նախագահ (1991–1996), emeritus նախագահ (1997-ից):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Նյու Յորքի ԳԱ (1966), ԱՄՆ ճարտարագիտական ազգային (1982) և այլ ակադեմիաների, գիտական կազմակերպությունների անդամ: ԵՊՀ պատվ. դոկտ. (1994):

Պարգևներ

ԿՊՀԲ (1987), ԿՏԻ (2000) Ականավոր շրջանավարտ: Մի շարք մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Մայր աթոռ Ս.Էջմիածնի Ս.Սահակ–Ս.Մեսրոպ շքանշանով, ՀՀ Մովսես Խորենացու մեդալով:

Այլ տվյալներ

Բնակվում է ԱՄՆ-ում (1947-ից):