Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ
Միքայելյան Ալեքսանդր Լվովի
Մասնագիտացում՝ Սրտային վիրաբուժություն
Ծննդավայր՝ Թբիլիսի
Ծննդյան ամսաթիվ՝ 29/08/1928
Մահվան ամսաթիվ՝ 18/08/1991
Անդամակցություն՝ թղթակից անդամ
Կրթություն

Ավարտել է Մոսկվայի Ն.Պիրոգովի անվ. բժշկական ին-տը (1953): Բժշկ.գ.դ. (1963), պրոֆ. (1965): Թղթ. անդ. (1986):

Պաշտոններ

ԽՍՀՄ ԲԳԱ կրծքավիրաբուժական ին-տի կրտսեր գիտաշխատող (1956-1957), սրտի վիրահատության և անզգայացման ամբիոնի, բժիշկների վերապատրաստման կենտրոնական ին-տի ամբիոնի ասիստենտ (Մոսկվա, 1957-1959), ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի արյան շրջանառության մոդելավորման բաժանմունքի փորձառական կենսաբանության և բժշկության ին-տի ամբիոնի վարիչ (Նովոսիբիրսկ, 1960-1961), սրտաբանության և սրտային վիրաբուժության գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն ՀԽՍՀ ԳԱ (Երևան, 1961-1972), ՀԽՍՀ ԱՆ սրտաբանության ին-տի սեկտորի վարիչ (Երևան, 1972-1974), ԽՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն (1974-1991):

Պարգևներ

Պարգևատրվել է «Ժողովուրդների Բարեկամություն» և «Պատվո» շքանշաններով:

Այլ տվյալներ

Ա. Միքայելյանի անունով է կոչվում վիրաբուժության ին-տը (1992):