Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ
Մանվելյան Երվանդ
Մասնագիտացում՝ Մանրէաբանություն
Ծննդավայր՝ Գատըգյուղ (Կ.Պոլիս)
Ծննդյան ամսաթիվ՝ 29/07/1872
Մահվան ամսաթիվ՝ 1949
Անդամակցություն՝ թղթակից անդամ
Կրթություն

Ավարտել է Փարիզի համալսարանը (1896), ուսանել Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանում (1892–1993): Արտաս. անդամ (1945):

Պաշտոններ

Աշխատել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակ.-ի հյուսվածքաբանության լաբ.-ում (1896–1902), վարել հյուսվածքաբանության և մանրէաբանության (1902, 1905–1909), համալսարանի Թարնիեի հիվանդանոցի (1931–1937) և Փարիզի հիվանդանոցի կազմախոսության ամբիոնի (1909) հյուսվածքամանրէաբանական տեխնիկայի գործնական դասընթացները: Փարիզի Լ.Պաստյորի անվ. ինստիտուտի ախտաբանական հյուսվածքաբանության և մանրէաբանության լաբ.-ի վարիչ (1902–1948):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Ֆրանսիայի մանրէաբանների միջազգային ընկերակցության և Փարիզի հայ բժիշկների ընկերության անդամ:

Պարգևներ

Փարիզի համալսարանի Երիտասարդական մրցանակի դափնեկիր (1900):

Այլ տվյալներ

1892-ից բնակվել է Ֆրանսիայում: