Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ
Հակոբյան Լեոնիդ Սամսոնի
Մասնագիտացում՝ Տնտեսագիտություն, փիլիսոփայություն, իրավագիտություն
Ծննդավայր՝ Լենինական (այժմ՝ Գյումրի)
Ծննդյան ամսաթիվ՝ 05/06/1936
Մահվան ամսաթիվ՝ 06/02/2002
Անդամակցություն՝ թղթակից անդամ
Կրթություն

Ավարտել է Մոսկվայի ֆինանսական (1957) և Համամիութենական հեռակա իրավաբանական (1958) ին-տները, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի ժողտնտեսության ակադեմիան (1981): Տնտ.գ.դ. (1984): Թղթ. անդ. (2000):

Պաշտոններ

Կատարել է կուսակցական ղեկավար աշխատանքներ (1981–1986, 1988–1991): ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի բաժնի վարիչ (1965–1976), առևտրի նախարարի տեղակալ (1976–1979), Հայկոոպի վարչության նախագահ (1986–1988), ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (2000–2001): ՀՀ Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահ (1991–1995), Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի անդամ (1995–2000): ՀՀԳԱԱ պրեզիդենտի խորհրդական (2001–2002), տնտեսագիտության ին-տի ավ. գիտաշխատող (1960–1965):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (1996):