Անդամներ / Վախճանված արտասահմանյան անդամներ
Կունեո Պաոլո
Մասնագիտացում՝ Արվեստագիտություն
Ծննդավայր՝ Հռոմ
Ծննդյան ամսաթիվ՝ 11/02/1929
Մահվան ամսաթիվ՝ 31/08/1995
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Հռոմի համալսարանը (1962): Գ.դ.՝ ճարտարապետության պատմության գծով (1971), պրոֆ. (1987): Արտաս. անդամ (1994):

Պաշտոններ

Հռոմի համալսարանի associate պրոֆ. (1971–1987), Աքվիլայի (Իտալիա) համալսարանի պրոֆ. (1987–1995): Հռոմի հայ ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի համահիմնադիր և տնօրեն (1965–1995):

Պարգևներ

ՀՀ ԳԱԱ Թ.Թորամանյանի անվ. մրցանակի դափնեկիր (1990):

Հիմնական հրապարակումներ

Հեղինակ է «Հայկ. ճարտարապետությունը IV-XIX դդ.» երկհատորյակի, որում ներկայացված են պատմական Հայաստանի ճարտարապետական բոլոր հուշարձանները:

Այլ տվյալներ

Մասնակցել է Հայաստան (1966, 1968, 1971–1972, 1975, 1978) և Թուրքիայի արևելյան շրջաններ (1967, 1969–1970)՝ Հռոմի համալսարանի կազմակերպած գիտարշավներին: