Անդամներ / Վախճանված արտասահմանյան անդամներ
Խանզատյան Զատիկ Հակոբի
Մասնագիտացում՝ Աշխարհագրություն, քարտեզագրություն
Ծննդավայր՝ Զմյուռնիա (Իզմիր, Թուրքիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 03/04/1886
Մահվան ամսաթիվ՝ 23/01/1980
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) գլխ. շտաբի (1911) բարձրագույն դպրոցը: Գ.դ.՝ աշխարհագրության գծով (1912): Ֆրանսիայի ՌԾՈՒ կոմանդոր (1911): Արտաս. անդամ (1967):

Պաշտոններ

Որպես սահմանների հարցերի խորհրդատու՝ մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսի նախապատրաստմանը (1919): Աշխատել է Թուրքիայի ՌԾՈՒ վարչությունում (1911): Վառնայի (Բուլղարիա) ծովափի պաշտպանության ղեկավար (1914): Ազգերի լիգայի աշխարհագրագետ–քարտեզագիր (1920): Սևրի Մուրատ–Ռափայելյան վարժարանի աշխարհիկ տնօրեն (1930–55): Ֆրանսահայ մշակութային միության պատվ. նախագահ:

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Հայկ. աշխարհագրական ընկերության պատվ. անդամ (1961):

Պարգևներ

Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի, Թունիսի «Իֆթիխար» և այլ շքանշաններով:

Այլ տվյալներ

1915 -ից բնակվել է Ֆրանսիայում: