Անդամներ / Վախճանված պատվավոր անդամներ
Վազգեն Ա (Լևոն–Կարապետ Աբրահամի Պալճյան)
Մասնագիտացում՝ Հայագիտություն
Ծննդավայր՝ Բուխարեստ (Ռումինիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 20/09/1908
Մահվան ամսաթիվ՝ 18/08/1994
Անդամակցություն՝ պատվավոր անդամ
Կրթություն

Ավարտել է Բուխարեստի պետ. համալսարանը (1937): Վարդապետ (1943), եպիսկոպոս (1951): Պատվավոր անդամ (1991)

Պաշտոններ

Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոս (1955 - 1994)

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ՌԴ ստեղծագործության միջազգային ակադեմիայի հիմնադիր անդամ (1989)

Պարգևներ

ՀՀ Ազգային հերոս: Պարգևատրվել է ՀՀ Հայրենիքի շքանշանով, ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի «Հանրապետության աստղ» շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով

Այլ տվյալներ

Դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում (1929-43): Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը (1994)