|
Անդամակցություն՝ | պատվավոր դոկտոր, արտասահմանյան անդամ |
Կրթություն
Ավարտել է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը (1938), հաճախել Մոնպառնասի «ազատ ակադեմիաները» (1934–1936), կատարելագործվել Սաբաթյեի արվեստանոցում (1936–1937): ՀՀԳԱԱ պատվ. դոկտ. (2001): ՀՀԳԱԱ արտաս. անդամ (2002) Պաշտոններ
Կազմակերպել է հարյուրից ավելի անհատական ցուցահանդեսներ Փարիզում (1935-ից), Նյու Յորքում (1965-ից), Տոկիոյում (1971-ից), Երևանում (1973, 2002) և աշխարհի այլ քաղաքներում, մասնակցել բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, նկարազարդել գրքեր Պարգևներ
»Պոպուլիստ» (1951), «Անտրալ» (1953) և այլ մրցանակների, «Կոմպարեզոն» (Մեքսիկա, 1958) և այլ մեծ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ Ս.Մեսրոպ Մաշտոց շքանշանով Այլ տվյալներ
Բնակվում է Ֆրանսիայում (1931-ից): Բազմաթիվ երկրներում կազմակերպվել է Ժանսեմի գործերի հետահայաց ցուցադրությունը (1966-ից): Տոկիոյի Գինզա (1995-ից) և Ազումինո (1996-ից) պատկերասրահներում գործում են նրա թանգարանները: ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան–ին-տում գործում է Ժանսեմի սրահը (2002-ից), որտեղ ցուցադրվում է նրա «Եղեռն» նկարաշարը |