Անդամներ / Արտասահմանյան անդամներ
Իտո Մասաո
Մասնագիտացում՝ Ֆիզիոլոգիա
Ծննդավայր՝ Նագոյա (Ճապոնիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 04/12/1928
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Տոկիոյի համալսարանը (ՏՀ) (MD, 1953): Բժշկ.գ.դ. (D.Ms., ՏՀ, 1959), պրոֆ. (1970): Արտաս. անդամ (1990):

Պաշտոններ

ՏՀ assistant պրոֆ. (1958–1963), associate պրոֆ. (1963–1970), պրոֆ. (1970–1989), emeritus պրոֆ. (1989-ից), բժշկական ֆակ.-ի դեկան (1986–1989): Ֆիզիկական և քիմիական հետազոտությունների ին-տի (RIKEN) ծրագրի խմբի ղեկավար (1989-ից), ծրագրի գլխ. տնօրեն (1992-ից), ուղեղի հետազոտության ին-տի տնօրեն (1997–2003), հատուկ խորհրդական (2003-ից): Ուղեղի հետազոտության (1980–1986, 1987-ից՝ պատվ.) և այլ կազմակերպությունների, Ճապոնիայի գիտության խորհրդի (1994-ից), նախագահ:

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Ճապոնական ակադեմիայի անդամ (1989), Շվեդիայի թագավորական (1989), Ռուսաստանի (1994), Ֆրանսիայի (1998) և այլ ԳԱ-ների, Բրիտանական թագավորական ընկերության (1992) արտաս. անդամ, Հարավային Կալիֆորնիայի (ԱՄՆ, 1995) և այլ համալսարանների պատվ. դոկտ.:

Պարգևներ

Ճապոնիայի մշակույթի վաստ. անձ (1994): Ճապոնական ակադեմիայի (1986), Ֆուձիվարա (1981) և այլ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Ճապոնիայի Մշակույթի վաստակի և Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշաններով: