Անդամներ / Արտասահմանյան անդամներ
Չոբանյան Արամ
Մասնագիտացում՝ Սրտաբանություն
Ծննդավայր՝ Փոթաքեթ (Ռոդ Այլենդ, ԱՄՆ)
Ծննդյան ամսաթիվ՝ 10/08/1929
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) Բրաուն համալսարանը (AB, 1951) և Հարվարդի բժշկական դպրոցը (Բոստոն, Մասաչուսեթս, 1955): MD (1955), պրոֆ. (1971): Արտաս. անդամ (1994):

Պաշտոններ

Բոստոնի քաղաքային հիվանդանոցի հիպերտոնիայի բաժնի վարիչ (1967–75): Բոստոնի համալսարանի պրոֆ. (1999-ից), բժշկական ֆակ.-ի associate՝ բժշկության գծով (1962–65), assistant պրոֆ. (1965–68), associate պրոֆ. (1968–71), պրոֆ.՝ բժշկության (1971-ից) և դեղաբանության (1975-ից), John I.Sandson ականավոր պրոֆ.՝ բժշկագիտության (1993-ից) գծով, դեկան (1988-ից), լաբ.-ի (1973–88), սրտանոթային ին-տի (1973–92) և հիպերտոնիայի մասնագիտացված հետազոտական կենտրոնի (1973–95) տնօրեն, բժշկական բաժանմունքի բաժնի վարիչ (1975–88):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Եվրոպական ԳԱ (Բրյուսել, 2002), Ամերիկյան բժիշկների ընկերության (1980, 2000-ից՝ պատվ.) և միջազգային այլ գիտական կազմակերպությունների անդամ:

Պարգևներ

Հիպերտոնիայի ամերիկյան ընկերության (1993), և այլ գիտական կազմակերպությունների մրցանակների դափնեկիր: