Անդամներ / Արտասահմանյան անդամներ
Քրքաշարյան Սերժ Պերճ
Մասնագիտացում՝ Դեղաբանական քիմիա
Ծննդավայր՝ Բեյրութ
Ծննդյան ամսաթիվ՝ 29/06/1933
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Փարիզի (Սորբոն) համալսարանի դեղաբանության (1958) և գիտությունների (1961) ֆակ.-ները: Ֆիզ.գ.դ. (1966), պրոֆ. (1970): Արտաս. անդամ (1998):

Պաշտոններ

Փարիզի հարավային համալսարանի պրոֆ. (1976-ից), emeritus պրոֆ. (2001-ից): Ֆրանսիայի (1984-ից), Եվրոպական (1992-ից) դեղամիջոցների գործակալությունների դեղաբանության, Բրյուսելի եվրոպական հանձնաժողովի գիտական (1994-ից) փորձագետ:

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Ռուսաստանի բնական ԳԱ (1996), Ֆրանսիայի դեղաբանության ակադեմիայի (1997) թղթ. անդամ, ԵՊԲՀ (1994) և այլ համալսարանների պատվավոր դոկտոր:

Պարգևներ

Ֆրանսիայի դեղաբանության (1973) և բժշկական (1982) ազգային ակադեմիաների մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Ռուսաստանի բնական ԳԱ Պ.Կապիցայի (1996) և Պետրոս Մեծի (1996) անվ. ոսկե և այլ մեդալներով:

Այլ տվյալներ

Բնակվում է Ֆրանսիայում: Բեյրութի համալսարանի պրոֆ. (1970–1976): Փարիզի հիվանդանոցների դեղաբանության բաժանմունքի տնօրեն (1983–1998):