Անդամներ / Արտասահմանյան անդամներ
Գոյինո Տադասի
Մասնագիտացում՝ Բնապահպանություն
Ծննդավայր՝ Նիիգարա (Ճապոնիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 27/06/1950
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Տամայի (Ճապոնիա) միջն. դպրոցը (1969), ուսանել Ստոկհոլմի (Շվեդիա) համալսարանում (1969–1971): ՀՀԳԱԱ պատվ. դոկտ. (1995), պրոֆ. (1999): Արտաս. անդամ (1998):

Պաշտոններ

WIPPII համալիր հետազոտությունների ին-տի (1974-ից) և արվեստի ակադեմիայի (1985-ից), Ուտագավա դպրոցի և ընկերության (1990-ից) հիմնադիր նախագահ: Դելփիքյան միջազգային խորհրդի փոխպրեզիդենտ (1996-ից):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Ռուսաստանի բնական ԳԱ (1997), Գեղարվեստի (1995), Լոնդոնի դիվանագիտական (2001), Համաշխարհային գրական (Քեմբրիջ, Անգլիա, 1998) և այլ ակադեմիաների անդամ, Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի պատվ. դոկտ. (1996), մի շարք ակադեմիաների և այլ կազմակերպությունների պատվ. պրոֆ.:

Պարգևներ

Պարգևատրվել է Մայր աթոռ Ս.Էջմիածնի (1994) և Ռուս ուղղափառ եկեղեցու (1995) խաղաղության, միջազգային բազմաթիվ գիտական կազմակերպությունների ոսկե մեդալներով: