Անդամներ / Վախճանված ակադեմիկոսներ
Թախտաջյան Արմեն Լևոնի
Մասնագիտացում՝ Բուսաբանություն
Ծննդավայր՝ Շուշի
Ծննդյան ամսաթիվ՝ 10/06/1910
Մահվան ամսաթիվ՝ 13/11/2009
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Կրթություն

Ավարտել է Թբիլիսիի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ին-տը (1932): Կ.գ.դ. (1943), պրոֆ. (1944), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1943)

Պաշտոններ

ՌԴ ԳԱ Վ. Կոմարովի անվ. բուսաբանության ին-տի բարձրակարգ բույսերի բաժնի վարիչ (1963), տնօրենի խորհրդատու (1986-ից)

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ՌԴ ԳԱ, ԱՄՆ ԳԱ, Լոնդոնի Լինևյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվ. բնագետների, Լեհաստանի և Նորվեգիայի ակադեմիաների իսկական անդամ

Պարգևներ

ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Անձնվեր աշխատանքի համար» (2) և ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալներով: Սոցիալիստական աշխատանքի հերոս, Վ.Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվ. մրցանակների դափնեկիր

Այլ տվյալներ

ԵՊՀ-ի բույսերի մորֆոլոգիայի և սիստեմատիկայի ամբիոնի վարիչ (1938-48), ՀՀ ԳԱԱ բուսաբանության ին-տի տնօրեն (1944), Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆ. (1949-61), կենսաբանահողային ֆակ.-ի դեկան (1951-54), ՌԴ ԳԱ Վ. Կոմարովի անվ. բուսաբանության ին-տի տնօրեն (1977-86): Գիտության վաստակավոր գործիչ (1967)